Պաշտոնական. Սևիլիայի հարձակվողը տեղափոխվեց Բարսելոնա
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Սևիլիայի» հարձակվող Լյուկ Դե Յոնգին։
Վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը, ինչից հետո կատալոնական ակումբը գնելու է հոլանդացի հարձակվողի ամբողջական տրանսֆերային իրավունքները։
Այս գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում. միայն հայտնի է, որ 31-ամյա հարձակվողի աշխատավարձն ամբողջությամբ վճարելու է «Բարսելոնան»։
Հավելենք, որ Լյուկ Դե Յոնգը «Սևիլիայի» կամզում հանդես էր գալիս 2019 թվականի հուլիսից և անդալուսական ակումբի մարզաշապիկով անցկացրել է 94 հանդիպում` դառնալով 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լյուկ դե Յոնգ, Սևիլիա, տրանսֆերներ