Պաշտոնական. Ստեֆանո Պիոլին պաշտոնանկ արվեց 📸
«Ֆիորենտինան» Ստեֆանո Պիոլիին ազատել է գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Վիոլան» 60-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես էր գալիս 2025թ. հուլիսի 12-ից, 14 խաղում գրանցել է 4-ական հաղթանակ ու ոչ-ոքի, կրել 10 պարտություն։
Տոսկանական ակումբն Իտալիայի Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում 10 խաղում ոչ մի հաղթանակ չի տարել և 4 միավորով վերջին` 20-րդ տեղում է։
«Ֆիորենտինայի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դանիելե Գալոպան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ստեֆանո Պիոլի, Ֆիորենտինա