Պաշտոնական. Սուարեսը հեռանալու է Ատլետիկոյից
Ինչպես տեղեկացնում է «Ատլետիկո Մադրիդի» մամուլի ծառայությունը, ակումբի հարձակվող Լուիս Սուարեսն ու կիսապաշտպան Էկտոր Էրերան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու են ակումբից։
Աղբյուրի փոխանցմամբ` 37-րդ տուրի «Սևիլիայի» դեմ տնային հանդիպումից հետո ակումբը հրաժեշտ է տալու երկու ֆուտբոլիստներին էլ։
Հավելենք, որ Լուիս Սուարեսը «հնդկացիների» շարքերը համալրել է 2020 թ. սեպտեմբերին, որի կազմում անցկացրել է 81 հանդիպում` դառնալով 34 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչ վերաբերում է Էկտոր Էրերային, ապա մեքսիկացի կիսապաշտպանը մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2019 թ. հուլիսից, որի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 77 հանդիպում` դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
32-ամյա կիսապաշտպանն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելու է ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Հյուսթոն Դինամո»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Էկտոր Էրերա, Լա-լիգա, Լուիս-Սուարես, Հյուսթոն Դինամո, տրանսֆերներ