Պաշտոնական. Սիմոնե Ինձագին` «Ալ Հիլալի» գլխավոր մարզիչ

Պաշտոնական. Սիմոնե Ինձագին` «Ալ Հիլալի» գլխավոր մարզիչ

05/06/2025 - 01:51

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Սիմոնե Ինձագին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են կնքել, որն ուժի մեջ կլինի 2027 թ. հունիսի 30-ը ներառյալ։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` 49-ամյա մասնագետը նոր ակումբում կվաստակի տարեկան 26 միլիոն եվրո աշխատավարձ։

Ինձագին 2021-2025 թթ. մարզում էր «Ինտերը»։ Ակումբը նրա գլխավորությամբ 217 խաղում 141 հաղթանակ է տարել, գրանցել 41 ոչ-ոքի, կրել 35 պարտություն, երեք անգամ դարձել Իտալիայի Սուպերգավաթակիր, երկու անգամ` երկրի գավաթակիր, մեկ անգամ էլ` Ա սերիայի չեմպիոն։

Միլանյան գրանդը նրա օրոք նաև 2023 և 2025 թթ. հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն պարտվել է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023