Պաշտոնական. Սերխիո Ռամոսն ավարտեց միջազգային կաիրերան
ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը սոցցանցերի իր էջերում հայտնել է միջազգային կարիերան ավարտելու մասին. նա այլևս հանդես չի գա Իսպանիայի հավաքականի կազմում.
«Եկել է ժամանակը` մեր սիրելի ազգային հավաքականին հրաժեշտ տալու ժամանակը:
Այսօր առավոտյան ինձ զանգահարեց ներկայիս գլխավոր մարզիչը, և ասաց, որ հույսեր չի կապում ինձ հետ և չի էլ կապելու՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ մակարդակի խաղ կցուցադրեմ և ինչպես կշարունակեմ մարզական կարիերաս։
Ցավոք, սա մի մեծ արկածի ավարտն է, որը ես հույս ունեի`ավելի երկար կտևի: Նման ավարտը դառը ձգացողություններ է թողնում՝ այն բոլոր հաջողություններով, որոնք մենք հասել ենք թիմի հետ»,- գրել է Ռամոսը։
Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը «ֆուրիա ռոխայի» կազմում հանդես էր գալիս 2005 թ. մարտից` անցկացրած 180 խաղում դառնալով 23 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Ռամոսն Իսպանիայի հավաքականի կազմում 2008 և 2012 թթ. դարձել է Եվրոպայի, իսկ 2010 թ.` աշխարհի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Իսպանիայի հավաքական, ՊՍԺ, Սերխիո-Ռամոս