Պաշտոնական. Սերխիո Ռամոսը նոր ակումբ ունի 🎥
Մադրիդի «Ռեալի», ՊՍԺ-ի և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը կարիերան կշարունակի «Մոնտերեյում», հայտնում է մեքսիկական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, իսկ ֆուտբոլիստի աշխատավարձը կլինի 4 միլիոն եվրո։
Ռամոսը նոր ակումբում հանդես կգա «93» համարով` ի պատիվ Չեմպիոնների լիգայի 2013/14 մրցաշրջանի եզրափակիչում «Ռեալի» կազմում «Ատլետիկո Մադրիդի» դարպասը 93-րդ րոպեին խփած գոլի։
Հիշեցնենք, որ լեգենդար ֆուտբոլիստի նախորդ ակումբը «Սևիլիան» էր, որտեղից հեռացել էր 2024 թ. ամռանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Իսպանիայի հավաքական, Մեքսիկայի առաջնություն, Մոնտերեյ, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս, Սևիլիա, տրանսֆերներ