Պաշտոնական. Սերխիո Ռամոսը հեռացավ Սևիլիայից

Պաշտոնական. Սերխիո Ռամոսը հեռացավ Սևիլիայից

17/06/2024 - 15:36

Սերխիո Ռամոսն ազատ գործակալի կարգավիճակում հեռացել է «Սևիլիայից», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

38-ամյա պաշտպանը նախորդ տարվա սեպտեմբերին էր վերադարձել հարազատ ակումբ և 2023/24 մրցաշրջանում 37 խաղում դարձավ 7 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ

Ռամոսն անդալուզյան ակումբի սան է, որի հիմնական թիմում խաղացել էր նաև 2004/05 մրցաշրջանում, ինչից հետո 27 մլն եվրոյով տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Նա «արքայական» ակումբում խաղաց մինչև 2021 թ.` 671 խաղում խփելով 101 գոլ և կատարել 40 արդյունաբետ փոխանցում։

Իսպանացի պաշտպանը նաև 58 խաղում 6 գոլ ու 1 գոլային փոխանցում է կատարել ՊՍԺ-ում անցկացրած երկու մրցաշրջանում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023