Պաշտոնական. Սարգիս Ադամյանը փոխեց ակումբը

Պաշտոնական. Սարգիս Ադամյանը փոխեց ակումբը

03/01/2025 - 13:44

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան Ռեգենսբուրգ»։

«Յան Ռեգենսբուրգը» մինչև 2025 թ. հունիսի 30-ը վարձակալել է 31-ամյա ֆուտբոլիստին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ադամյանը 2017-19 թթ. արդեն հանդես եկել է «Յան Ռեգենսբուրգում», 69 խաղում խփել 20 գոլ, կատարել 7 ասիստ։ Ակումբը Գերմանիայի երկրորդ դիվիզիոնի ընթացիկ առաջնությունում 17 խաղում միայն 11 միավոր է վաստակել և վերջին` 18-րդ տեղում է։

Հայ ֆուտբոլիստը «Քյոլն» է տեղափոխվել 2022 թ. ամռանը, մասնակցել 60 հանդիպման, դարձել 4 գոլի ու 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նա ակումբի հետ մինչև 2026 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023