Պաշտոնական. Սաուլը տեղափոխվել է նախկին խաղընկերոջ գլխավորած ակումբ

Պաշտոնական. Սաուլը տեղափոխվել է նախկին խաղընկերոջ գլխավորած ակումբ

24/07/2025 - 13:29

Իսպանացի անվանի կիսապաշտպան Սաուլ Նիգեսը տեղափոխվել է «Ֆլամենգո», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Բրազիլական ակումբը 30-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը ստորագրել է 2028 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Իսպանացի ֆուտբոլիստն իր նախկին ակումբից` Մադրիդի «Ատլետիկոյից» հեռացել է անվճար։ Սաուլը «ռոխիբլանկոսի» կազմում 427 խաղում 48 գոլ է խփել, կատարել 26 ասիստ։

«Ֆլամենգոն» 2024 թ. սեպտեմբերից գլխավորում է «Ատլետիկոյում» Սաուլի նախկին խաղընկեր Ֆելիպե Լուիսը։

Նշենք, որ Սաուլի տրանսֆերի հարցում ի սկզբանե համաձայնության էր հասել թուրքական «Տրաբզոնսպորը», սակայն ֆուտբոլիստն ընտանիքի հետ քննարկելուց հետո որոշել է հրաժարվել կարիերայի շարունակության այդ տարբերակից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023