Պաշտոնական. Սաութգեյթը հեռացավ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Պաշտոնական. Սաութգեյթը հեռացավ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

16/07/2024 - 14:10

Գարեթ Սաութգեթյը հեռացել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Այդ մասին հայտնում է «երեք առյուծների» պաշտոնական կայքը։

53-ամյա մասնագետն Անգլիայի հավաքականը մարզում էր 2016 թ. սեպտեմբերից։ Նրա գլխավորությամբ անգլիացիները 102 խաղում տարել են 64 հաղթանակ, գրանցել 20 ոչ-ոքի, կրել 18 պարտություն։ Նա «երեք այուծների» ղեկին երրորդ ամենաշատ հանդիպում անցկացրած մարզիչն է և զիջում է միայն Ուոլթեր Ուինթերբոթոմին (141) և Ալֆ Ռեմզիին (113)։

Սաութգեյթի գլխավորությամբ Անգլիայի հավաքականը երկու անգամ հասել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ, սակայն 2021 թ. 11-մետրաներով պարտվել է Իտալիային, իսկ 2024 թ. 1:2 հաշվով զիջել է Իսպանիային։ Նա միակ մարզիչն է, որը պարտվել է Եվրոյի երկու եզրափակիչում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023