Պաշտոնական. Սանդրո Տոնալին տեղափոխվեց Միլան

Պաշտոնական. Սանդրո Տոնալին տեղափոխվեց Միլան

09/09/2020 - 23:27

Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Բրեշիայի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիին։

Աղբյուրի փոխանցմամբ` 20-ամյա կիսապաշտպանը «ռոսոներիների» կազմում հանդես կգա մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը, ինչի դիմաց «Բրեշիան» կստանա 10 մլն եվրո։

Վարձակալության ավարտից հետո «կարմրասևերն» իրավունք կունենան 20 մլն եվրոյի դիմաց գնել խաղացողի ամբողջական տրանսֆերը։

Սանդրո Տոնալին «Բրեշիայի» սան է, որի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 89 հանդիպման` դառնալով 6 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023