Պաշտոնական. Սանդրո Պերկովիչը` «Նոայի» գլխավոր մարզիչ
Սանդրո Պերկովիչը նշանակվել է Հայաստանի չեմպիոն «Նոայի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Խորվաթ մասնագետը «Նոայում» փոխարինել է Ռուի Մոտային։ Վերջինը գլխավորել է բուլղարական «Լյուդոգորեցը»։
41-ամյա մարզիչը 2023 թ. փետրվարից աշխատել է Զագրեբի «Դինամոյում» ու եղել Սերգեյ Յակիրովիչի, Իգոր Բիշչանի, Նենադ Բյելիցայի, Ֆաբիո Կանավարոյի, Անտե Չաչիչի ու Դանիել Յումիչի օգնականը։
Պերկովիչը 2024 թ. սեպտեմբերին երկու խաղով եղել է «Դինամոյի» գլխավոր մարզչի պաշտոնակատարը։ Ակումբը 2025 թ. ապրիլից հունիս նույնպես հանդես է եկել նրա գլխավորությամբ։
2022 թ. հունիսից 2023 թ. հունվար մարզիչը գլխավորել է լատվիական «Ռիգան», ժամանակին աշխատել է նաև «Ակրիտաս Խլորակասում» (Կիպրոս), «Պաֆոսում» (Կիպրոս), ավստրիական «Շտուրմի» երիտասարդական թիմում և այլ ակումբներում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, ՀՊԼ, Նոա, Ռուի Մոտա, Սանդրո Պերկովիչ