Պաշտոնական. Ռոնալդուն չի հայտավորվելու Չելսիի  դեմ կայանալիք հանդիպմանը

Պաշտոնական. Ռոնալդուն չի հայտավորվելու Չելսիի դեմ կայանալիք հանդիպմանը

21/10/2022 - 12:37

Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի հայտավորվելու անգլիական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում կայանալիք «Չելսիի» դեմ հանդիպմանը։

Հիշեցնենք, որ 12-րդ տուրում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» – «Տոտենհեմ» (2:0) խաղում պորտուգալացի ֆուտբոլիստը մնացել է պահեստայինների նստարանին և չի սպասել հանդիպման ավարտին` 90-րդ րոպեին գնալով դեպի հանդերձարան։

Հավելենք, որ «Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին` Երևանի ժամանակով 20:30-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023