Պաշտոնական. Ռոկեն հեռացավ «Բարսելոնայից»

Պաշտոնական. Ռոկեն հեռացավ «Բարսելոնայից»

28/02/2025 - 23:44

«Բարսելոնայի» հարձակվող Վիտոր Ռոկեն կարիերան կշարունակի բրազիլական «Պալմեյրասում», հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են կնքել, որն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. դեկտեմբերի 31-ը։

Ավելի վաղ ինսյադեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ «Պալմեյրասը» 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարելու է 25,5 միլիոն եվրո։ Գործարքում ներառվել է նաև 5 միլիոն եվրո հավելավճարի հատուկ կետ։ «Բարսելոնան» Ռոկեի տրանսֆերի հաջորդ վաճառքի եկամտից կունենա նաև մասնաբաժին։

Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը 2024 թ. հունվարին էր 30 միլիոն եվրոյով «Ատլետիկո Պարանաենսեից» տեղափոխվել «Բարսելոնա»։ Նա կատալոնական ակումբում 16 խաղում 2 գոլ է խփել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023