Պաշտոնական. Ռոբերտո Մանչինին հեռացվել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
Ինչպես տեղեկացնում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Ռոբերտո Մանչինին հեռացվել է այդ երկրի հավաքանի գլխավոր մարզչի պաշտոնից։
Աղբյուրի փոխանցմամբ` կողմերը երկկող համաձայնությամբ խզել են գործող պայմանագիրը։
Ֆեդերացիան նշում է, որ մոտ ժամանակներս կհայտնի, թե ով է լինելու «սկուադրա աձուրիի» նոր գլխավոր մարզիչը։
Հիշեցնենք, որ Ռոբերտո Մանչինին Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թ. մայիսից։
Նրա գլխավորությամբ «սկուադրա աձուրին» դարձել է Եվրո-2020-ի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ 3-րդ հորիզոնականն է զբաղեցրել Ազգերի լիգայի խաղարկությունում։
Բացի այդ, Իտալիայի հավաքականը Մանչինիի օրոք անպարտելիության համաշխարհային ռեկորդ է սահմանել։ «Սկուադրա աձուրին» 2018 թ. սեպտեմբերից մինչև 2021 թ. հոկտեմբեր չի պարտվել 37 անընդմեջ խաղում` գերազանցելով Իսպանիայի և Բրազիլիայի հավաքականների պատմական ռեկորդները։
Իտալիայի հավաքականը Մանչինիի գլխավորությամբ անցկացրել է 61 հանդիպում, տոնել 39 հաղթանակ, կրել 9 պարտություն, 13 անգամ էլ գրանցել ոչ-ոքի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, ԵՎՐՈ-2020, իտալիայի հավաքական, Ռեկորդ, Ռոբերտո Մանչինի