Պաշտոնական. Ռոբերտո Դե Ձերբին` «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ
Պաշտոնական. Ռոբերտո Դե Ձերբին` «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ
31/03/2026 - 23:47

Ռոբերտո Դե Ձերբին նշանակվել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։

46-ամյա մասնագետը նախկինում մարզել է «Մարսելը», «Բրայթոնը», Դոնեցկի «Շախտյորը», «Սասուոլոն» և այլ ակումբներ։

Դե Ձերբին ընթացիկ մրցաշրջանում «խթանների» երրորդ մարզիչն է։ Ակումբը մրցաշրջանն սկսել էր Թոմաս Ֆրանկի գլխավորությամբ, որին հետագայում փոխարինեց Իգոր Տուդորը. երկու մասնագետներն էլ պաշտոնանկ են արվել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026