Պաշտոնական. Ռենատու Սանչեսը նոր ակումբ ունի 📸
«Պանատինայկոսը» մինչև 2025/26 մրցաշրջանը վարձակալել է ՊՍԺ-ի կիսապաշտպան Ռենատու Սանչեսին, հայտնում է հունական ակումբի պաշտոնական կայքը։
28-ամյա ֆուտբոլիստը փարիզյան գրանդ է տեղափոխվել 2022 թ. օգոստոսին, 27 խաղում 2 գոլ է խփել։
Պորտուգալացի կիսապաշտպանը նախորդ երկու մրցաշրջաններում վարձավճարով խաղացել է «Ռոմայում» և «Բենֆիկայում»։
Սանչեսը 2016 թ. դարձել է «Golden Boy» անվանի մրցանակի դափնեկիր` ճանաչվելով տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Այդ տարի հուլիսին «Բավարիան» նրա տրանսֆերը «Բենֆիկայից» գնել է 35 միլիոն եվրոյով, սակայն Սանչեսը մյունխենյան գրանդում 53 խաղում միայն 2 գոլ ու 3 ասիստ է գրանցել։
Սանչեսը 2016-2023 թթ. հրավիրվել է Պորտուգալիայի ազգային հավաքական, 32 խաղում 3 գոլ խփել, կատարել 3 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Golden boy, Բավարիա, բենֆիկա, Պանատինայկոս, Պորտուգալիայի հավաքական, ՊՍԺ, Ռենատու Սանչես, Ռոմա, տրանսֆերներ