Պաշտոնական. Ռեալն ու Մոդրիչը երկարաձգեցին պայմանագիրը
Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբը երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ։
Ըստ նոր պայմանագրի` 36-ամյա ֆուտբոլիստն «արքայական» ակումբի կազմում կշարունակի հանդես գալ մինչև 2023 թ. հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ խորվաթ կիսապաշտպանը «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2012 թ. օգոստոսից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 436 հանդիպում` դառնալով 31 գոլի և 73 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուկա-Մոդրիչ, Ռեալ Մադրիդ