Պաշտոնական. Ռեալի պաշտպանը վարձավճարով տեղափոխվեց Գրանադա
Ինչպես տեղեկացնում է «Գրանադայի» պաշտոնական կայքն, ակումբը վարձակալել է «Ռեալ Մադրիդի» կենտրոնական պաշտպան Խեսուս Վալիեխոյին։
Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։
Նշենք, որ 26-ամյա ֆուտբոլիստն արդեն երրորդ անգամ է վարձավճարով տեղափոխվում «Գրանադա», որի կազմում հանդես է եկել նաև 2020 թ. հունվարից հուիիս ամիսներին և 2020/21 մրցաշրջաններում` անցկացնելով 51 հանդիպում։
Հավելենք, որ «Գրանադան» 2022/23 մրցաշրջանի արդյունքներով վերադարձել է Լա լիգա։
Ավելացնենք, որ Վալիեխոն «արքայական» ակումբի հիմնական կազմում մասնակցել է 31 հանդիպման` դառնալով 1 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գրանադա, Լա-լիգա, Խեսուս Վալյեխո, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ