Պաշտոնական. Ռեալը նոր «8» համար ունի Կրոսի հեռանալուց հետո

Պաշտոնական. Ռեալը նոր «8» համար ունի Կրոսի հեռանալուց հետո

10/07/2024 - 17:44

2024/25 մրցաշրջանից Մադրիդի «Ռեալում» «8» համարի մարզաշապիկով հանդես է գալու Ֆեդերիկո Վալվերդեն, այդ մասին հայտնել է ակումբի պաշտպոնական կայքը։

Ուրուգվայցի ֆուտբոլիստը 2018/19 մրցաշրջանից խաղում էր «15» համարով։ «8» համարը 2014 թվականից պատկանում էր Տոնի Կրոսի։ Գերմանացի կիսապաշտպանը վերջերս ավարտեց կարիերան։

«8» համարով ավելի վաղ «արքայական» ակումբում հանդես են եկել Կական, Ֆեռնանդո Գագոն, Էմերսոնը, Ժուլիո Բապտիստան, Ֆեռնանդո Մորիենտեսը, Սթիվ Մակմանամանը, Պեդրագ Միյատովիչը, Լուիս Էնրիկեն, Բերնդ Շուստերը, Էմիլիո Բուտրագենիոն և այլք։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023