Պաշտոնական. «Ռեալը» նոր գլխավոր մարզիչ ունի 📸
Պաշտոնական. «Ռեալը» նոր գլխավոր մարզիչ ունի 📸
12/01/2026 - 21:48

Ալվարո Առբելոան նշանակվել է Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ, հաստատում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։

42-ամյա մասնագետը 2018 թվականից աշխատում է «լոս բլանկոսի» համակարգում։ Նա 2022-25թթ. մարզել է «Ռեալի» Մ19 թիմը, իսկ նախորդ տարվա հուլիսին նշանակվել է ակումբի երիտասարդական թիմի` «Կաստիլիայի» գլխավոր մարզիչ։

Առբելոան մադրիդյան գրանդում փոխարինել է Չաբի Ալոնսոյին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025