Պաշտոնական. Ռեալը հայտարարեց Բեյլի ու Իսկոյի` ակումբից հեռանալու մասին
Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը, Գարեթ Բեյլն ու Իսկոն հեռանալու են ակումբից։
Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ լրանում է սույն թվականի հունիսի 30-ին և «արքայական» ակումբը կլքեն ազատ գործակալի կարգավիճակով։
Հավելենք, որ «Ռեալի» շարքերն ազատ գործակալի կարգավիճակով լքելու է նաև Մարսելոն։
Հավելենք, որ Գրեթ Բեյլը մադրիդյան ակումբում հանդես էր գալիս 2013 թ. սեպտեմբերից, որի կազմում անցկացրել է 258 հանդիպում` դառնալով 106 գոլի և 67 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչ վերաբերում է Իսկոյին, ապա իսպանացի կիսապաշտպանը 2013 թ. ամռանն էր տեղափոխվել «Ռեալ»։ Այդ ժամանակ «սերուցքայինները» նրա տրանսֆերի դիմաց «Մալագային» վճարեցին 30 մլն եվրո։
30-ամյա կիսապաշտպանն «արքայական» ակումբի կազմում անցկացրել է 353 հանդիպում` դառնալով 53 գոլի և 56 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գարեթ-Բեյլ, Իսկո, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ