Պաշտոնական. «Ռեալը» խոշոր գումարով ձեռք բերեց «Ռիվեր Փլեյթի» 17-ամյա տաղանդին 📸
Մադրիդի «Ռեալը» «Ռիվեր Փլեյթից» ձեռք է բերել կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյին, գրում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը 6 տարվա պայմանագիր կստորագրեն, որն ուժի մեջ կմտնի 2025 թ. օգոստոսի 14-ին։ Այդ օրն արգենտինացի ֆուտբոլիստը կդառնա 18 տարեկան։
Transfemarkt-ի տվյալներով` մադրիդյան գրանդը պատանի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 45 միլիոն եվրո։ Այդքան է եղել Մաստանտուոնոյի պայմանագրով սահմանված հրաժարագինը։
Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթում» 61 խաղում 10 գոլ է խփել, կատարել 7 ասիստ։ Նա Արգենտինայի ազգային հավաքականի պատմության մեջ պաշտոնական խաղերում նորամուտը նշած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է։ Կիսապաշտպանը Չիլիի դեմ աշխարհի 2026թ. առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի 15-րդ տուրի խաղում (1-0) դաշտ է դուրս եկել 17 տարեկան և 295 օրականում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Transfermarkt, Ռեալ Մադրիդ, Ռիվեր Փլեյթ, տրանսֆերներ, Ֆրանկո Մաստանտուոնո