Պաշտոնական. Ռաֆայել Բենիտեսը 19 ամիս անց վերադարձավ մարզչական աշխատանքի 📸
Ռաֆայել Բենիտեսը նշանակվել է «Պանատինայկոսի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են կքնել, որի մանրամասները չեն հաղորդվում։
Իսպանացի անվանի մասնագետի նախորդ աշխատավայրը «Սելտայում» էր, որը մարզել է 2023թ. հուլիսից 2024թ. մարտ։
65-ամյա մարզիչը նախկինում գլխավորել է նաև Մադրիդի «Ռեալը», «Նապոլին», «Չելսին», «Ինտերը», «Լիվերպուլը», «Վալենսիան» և այլ ակումբներ։
«Լիվերպուլը» Բենտիսեի գլխավորությամբ 2004թ. դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, «Վալենսիան» 2001/02 և 2003/04 մրցաշրջաններում` Իսպանիայի չեմպիոն, «Չելսին» 2013թ.` Եվրոպա լիգայի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Պանատինայկոս, Ռաֆայել Բենիտես