Պաշտոնական. Ռաֆայել Բենիտեսը վերադարձավ մարզչական աշխատանքի
Ինչպես տեղեկացնում է «Սելտայի» պաշտոնական կայքն, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի անվանի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը։
Կողմերը պայմանագիրը ստորագրելու են սույն թվականի հուլիսին, որպեսզի 63-ամյա մասնագետը միանգամից ակումբին նախապատրաստի 2023/24 մրցաշրջանին։
Կնքվելիք պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։
Հավելենք, որ Բենիտեսն արդեն 1,5 տարի է չէր զբաղվում ակտիվ մարզչական գործունեությամբ։ Նրա վերջին աշխատավայրը եղել է «Էվերտոնը», որտեղից հեռացել էր 2022 թ. հունվարին։
Բենիտեսը ժամանակին մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսի եք են «Վալենսիան» (2001-04 թթ.), «Լիվերպուլը» (2004-10 թթ.), «Ինտերը» (2010 թ. հուլիս-դեկտեմբեր), «Չելսին» (2012 թ. նոյեմբեր – 2013 թ. հուլիս), «Նապոլին» (2013-15 թթ.), «Ռեալ Մադրիդը» (2015 թ. հուլիս – 2016 թ. հունվար) և «Նյուքասլը» (2016-19 թթ.)։
Բենիտեսը կարիերայի ընթացքում նվաճել է բազմաթիվ տիտղոսներ, այդ թվում` հաղթելով Չեմպիոնների լիգան («Լիվերպուլ», 2005 թ.), Լա լիգան («Վալենսիան», 2002 և 2004 թթ.), ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը («Լիվերպուլ», 2005 թ.), Եվրոպա լիգան («Վալենսիա», 2004 թ. և «Չելսի», 2013 թ.) և այլն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա լիգա, Ռաֆայել Բենիտես, Սելտա, տրանսֆերներ