Պաշտոնական. Ռայան Շերկին` «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ
«Մանչեսթեր Սիթին» «Լիոնից» գնել է կիսապաշտպան Ռայան Շերկիի տրանսֆերը, հայտնում է անգլիական գրանդի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2030 թ. հուլիսի 1-ը, իսկ «քաղաքաբնակները» տրանսֆերի համար ֆրանսիական ակումբին վճարել են 36,5 միլիոն եվրո։
«Լիոնը» ևս 6 միլիոն եվրո կարող է վաստակել վարգևավճարների տեսքով։ Բացի այդ, ակումբը 15 տոկոս մասնաբաժին կունենա Շերկիի տրանսֆերի հաջորդ վաճառքի եկամտից։
21-ամյա Ռայան Շերկին «Լիոնի» համակարգում էր 2010 թ. հուլիսից։ Նա ակումբում 185 խաղում 29 գոլ է խփել, կատարել 45 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Լիոն, Մանչեսթեր-Սիթի, Ռայան Շերկի, տրանսֆերներ