Պաշտոնական. Ռահիմ Սթերլինգը նոր ակումբ ունի 📸
Ռահիմ Սթերլինգն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Ֆեյենորդ», հայտնում է նիդերլանդական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։
Ագլիացի անվանի վինգերը վերջերս է հեռացել «Չելսիից», որտեղ հանդես էր գալիս 2022թ. հուլիսից, 81 խաղում խփել է 19 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։
31-ամյա ֆուտբոլիստն առավել հայտնի է «Մանչեսթեր Սիթիում» (331 խաղ, 131 գոլ, 86 գոլ) և Անգլիայի ազգային հավաքականում (82 խաղ, 20 գոլ, 27 ասիստ) ունեցած մրցելույթների ժամանակահատվածից։ Նա խաղացել է նաև «Լիվերպուլ» (129 խաղ, 23 գոլ ու 18 ասիստ) ու «Արսենալում» (28 խաղ, 1 գոլ, 5 ասիստ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Անգլիայի հավաքական, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Ռահիմ-Սթերլինգ, տրանսֆերներ, Ֆեյենորդ