Պաշտոնական. Ռակիտիչը վերադարձավ Սևիլիա
Ինչպես տեղեկացնում է «Սևիլիայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր։
Անդալուսական ակումբը «Բարսելոնային» 32-ամյա խորվաթ ֆուտբոլիսիտի դիմաց վճարել է 1.5 մլն եվոր, որին հետագայում կավելանա ևս 9 մլն եվրո` որպես բոնուս։
Իվան Ռակիտիչը 2014 թվալանին հենց «Սևիլիայից» էր համալրել «բլաուգրանասի» շարքերը` ակումբի կազմում անցկացնելով 310 հանդիպում։ Այդ ընթացքում նա դարձել է 31 գոլի և 42 գոլային փոխանցման հեղինակ։
«Սևիլիայի» կազմում էլ Ռակիտիչը հանդես է եկել 2011-2014 թվականներին։
# Բարսելոնա, Իվան Ռակիտիչ, Սևիլիա