Պաշտոնական. Ջուզեպե Ռոսին նոր ակումբ ունի

Պաշտոնական. Ջուզեպե Ռոսին նոր ակումբ ունի

20/11/2021 - 15:06

Ինչպես տեղեկացնում է իտալական Բ սերիան ներկայացնող ՍՊԱԼ-ի պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել իտալացի հանրահայտ հարձակվող Ջուզեպե Ռոսիի հետ։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թ. հունիսի 30-ը։

34-ամյա կենտրոնական հարձակվողի վերջին ակումբը եղել է ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Սոլթ Լեյք Սիթին», որտեղից հեռացել է 2021 թ. հունվարին։ Ռոսին վերջին անգամ պաշտոնական հանդիպման մասնակցել է 2020 թ. սեպտեմբերի 7-ին, երբ ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում 77 րոպե անցկացրեց «Մինեսոտայի» դեմ խաղում (0:4)։

Նշենք, որ Ռոսին առավել հայտնի է «Վիլյառեալում» ունեցած մրցելույթներով, որի կազմում հանդես է եկել 2007-2013 թթ.։ Իտալացի հարձակվողը «դեղին սուզանավի» մարզաշապիկով անցկացրել է 191 հանդիպում` դառնալով 82 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։

Հավելենք, որ իտալացի հարձակվողը հանդես է եկել նաև «Մանչեսթեր Յունայթեդի», «Նյուքասլի», «Պարմայի», «Ֆիորենտինայի», «Լևանտեի», «Սելտայի» և «Ջենոայի» կազմում։

Ռոսին նաև 30 հանդիպում է անցկացրել Իտալիայի հավաքականի կազմում` այդ ընթացքում խփելով 7 գոլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023