Պաշտոնական. Ջորդան Հենդերսոնը վերադարձել է անգլիական ֆուտբոլ
«Բրենթֆորդն» ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է ստորագրել անվանի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հուլիսի 1-ը։
35-ամյա ֆուտբոլիստը երկու տարի անց վերադարձել է անգլիական ֆուտբոլ։ Հենդերսոնը 2011-2023 թթ. հանդես է եկել «Լիվերպուլում», 492 խաղում խփել է 33 գոլ, կատարել 58 ասիստ։ Նա հայրենիքում խաղացել է նաև «Քովենթրի Սիթիում» ու «Սանդերլենդում»։
Անգլիացին 2023 թ. հուլիսից 2024 թթ. հանդես է եկել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Շաբաբում», ինչից հետո տեղափոխվել է Ամստերդամի «Այաքս»։ Վետերան ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում անվանի ակումբի ավագն էր, որի կազմում 1,5 տարում 57 խաղում 1 գոլ է խփել, կատարել 9 արդյունավետ փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Այաքս, ԱՊԼ, Բրենթֆորդ, Լիվերպուլ, Ջորդան Հենդերսոն, տրանսֆերներ