Պաշտոնական. Ջոբ Բելինգեմը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»
Դորտմունդի «Բորուսիան» «Սանդերլենդից» ձեռք է բերել կիսապաշտպան Ջոբ Բելինգեմին, հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի 2030 թ. հունիսի 30-ը ներառյալ։
Transfermarkt-ի տվյալներով` «Բորուսիան» 19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 30,5 մլն եվրո։
«Սանդերլենդն» իրականացրել է ակումբի պատմության մեջ ամենաթանկ վաճառքը։ Մինչև այդ ռեկորդակիրը Ջորդան Պիկֆորդն էր. 2017 թ. «Էվերթոնը» նրա տրանսֆերը գնել էր 28,5 միլիոն եվրոյով։
Ջոբ Բելինգեմը «Սանդերլենդում» հանդես էր գալիս 2023 թ. հուլիսից, 90 խաղում խփել 11 գոլ, կատարել 4 ասիստ։ Նա Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի կրտսեր եղբայրն է։ Վերջինը 2020-23 թթ. նույնպես հանսես է եկել «Բորուսիայում»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Transfermarkt, Բորուսիա-Դորտմունդ, Ջոբ Բելինգեմ, Ջուդ Բելինգհեմ, Սանդերլենդ, տրանսֆերներ