Պաշտոնական. Ջենարո Գատուզոն նոր ակումբ ունի
Իտալացի անվանի մասնագետ Ջենարո Գատուզոն գլխավորել է խորվաթական «Հայդուկը», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
46-ամյա մասնագետը Սպլիտ քաղաքը ներկայացնող ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր. այն ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Գատուզոյի վերջին ակումբը եղել է «Մարսելը», որը մարզել է 2023 թ. սեպտեմբերից մինչև 2024 թ. փետրվար։ Ավելի վաղ նա գլխավորել է նաև «Վալենսիան», «Նապոլին», «Միլանը», «Պալերմոն», «Պիզան» և շվեյցարական «Սիոնը»։
Գատուզոն առավել հայտնի է իր ֆուտբոլային կարիերայով։ Նա 1999-2012 թթ. պաշտպանել է «Միլանի» գույները` 468 խաղում դառնալով 11 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։ Գատուզոն Իտալիայի հավաքականի կազմում 2006 թ. դարձել է աշխարհի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Խորվաթիայի առաջնություն, Հայդուկ, Միլան, Ջենարո Գատուզո, տրանսֆերներ