Պաշտոնական. Ջանլուիջի Բուֆոնն ավարտեց կարիերան
Իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը սոցցանցերի իր էջերում հայտարարել է, որ ավարտում է կարիերան.
«Ահա և վերջ, երեխաներ։
Ես ամեն ինչ տվեցի քեզ։
Դու ամեն ինչ տվեցիր ինձ։
Մենք արեցինք դա միասին»,- գրել է Բուֆոնը։
Հիշեցնենք, որ Բուֆոնը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Պարմայի» (1994-01 և 2021-23 թթ., 265 հանդիպում, 98 «չոր» խաղ), «Յուվենտուսի» (2001-18 և 2019-21թթ., 685 հանդիպում, 322 «չոր» խաղ) և ՊՍԺ-ի (2018-19 թթ., 25 հանդիպում, 9 «չոր» խաղ) կազմում:
Ջիջի Բուֆոնն ակումբային մակարդակով նվաճել է 27 տիտղոս, այդ թվում՝ 10 անգամ դառնալով Ա սերիայի չեմպիոն:
Լեգենդար դարպասապահը նաև 178 անգամ կրել է Իտալիայի հավաքականի մարզաշապիկն՝ անցկացնելով 77 «չոր» հանդիպում: Բուֆոնը «սկուադրա աձուրիի» կազմում 2006 թ. դարձել է աշխարհի չեմպիոն:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# իտալիայի հավաքական, Յուվենտուս, Պարմա, ՊՍԺ, Ջանլուիջի-Բուֆոն