Պաշտոնական. Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի բոլոր  հանդիպումները հետաձգվեցին

Պաշտոնական. Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի բոլոր հանդիպումները հետաձգվեցին

09/09/2022 - 15:11

Կապված Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան հետ` անգլիական Պրեմիեր լիգան հետաձգել է 7-րդ տուրի բոլոր հանդիպումները, որոնք կայանալու էին սեպտեմբերի 10-12-ը.

«Լիգան և ակումբները ցանկանում են հարգանքի տուրք մատուցել Նորին Մեծությանը` մեր երկրին երկարամյա և անսասան ծառայության համար։

Որպես մեր երկրւ ամենաերկարակյաց միապետ` նա եղել է ոգեշնչման աղբյուր` թողնելով անհավանական ժառանգություն իր կյանքից հետո։

Սա չափազանց տխուր պահ է ոչ միայն մեր ազգի, այլև ամբողջ աշխարհի միլիոնավոր մարդկանց համար, ովքեր հիանում էին նրանով: Մենք միանում ենք բոլոր նրանց, ովքեր սգում են նրա մահը»,- նշված է Պրեմիեր լիգայի տարածած պաշտոնական հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Եղիսաբեթ II-ը մահացել է 2022 թ. սեպտեմբերի 8-ին` 96 տարեկան հասակում։ Նա Մեծ Բրիտանիան ղեկավարում էր շուրջ 70 տարի` 1952 թ. փետրվարի 6-ից։

Հավելենք, որ Պրեմիեր լիգան 7-րդ տուրի հանդիպումների ժամանակացույցի վերաբերյալ հանդես կգա հավելյալ հայտարարությամբ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023