Պաշտոնական. ՊՍԺ-ն 63 միլիոնով տրանսֆեր իրականացրեց 📸

Պաշտոնական. ՊՍԺ-ն 63 միլիոնով տրանսֆեր իրականացրեց 📸

12/08/2025 - 12:44

ՊՍԺ-ն գնել է «Բորնմութի» պաշտպան Իլյա Զաբառնիի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է փարզիյան ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիրը ստորագրել են մինչև 2030 թ. հունիսի 30-ը ներառյալ։

Transfermarkt-ի տվյալներով` «Պարի Սեն-Ժերմենն» ուկրաինացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 63 միլիոն եվրո։

Այս գործարքը դարձել է «Բորնմութի» պատմության մեջ տրանսֆերի երկրորդ ամենաթանկ վաճառքը։ Անգլիական ակումբից ավելի շատ գումարով հեռացել է միայն Դոմինիկ Սոլանկեն` 2024 թ. ամռանը «Տոտենհեմ» տեղափոխվելով 64,3 միլիոն եվրոյով։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ Զաբառնիի գործարքը, պարգևավճարները ներառյալ, ՊՍԺ-ի համար կարող է արժենալ մինչև 66 միլիոն եվրո։

22-ամյա պաշտպանը «Բորնմութում» հանդես էր գալիս 2023 թ. հունվարից, 86 խաղում 1 գոլ է խփել, կատարել 1 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023