Պաշտոնական. ՊՍԺ-ն վարձակալել է Իկարդիին

Պաշտոնական. ՊՍԺ-ն վարձակալել է Իկարդիին

03/09/2019 - 12:05

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին վարձակալական հիմունքներով տեղափոխվեց «ՊՍԺ»:

Փարիզյան ակումբը հայտարարել է, որ 70 մլն եվրոյի դիմաց գնման իրավունքով պայմանագիր է կնքել 26-ամյա արգենտինացու հետ: Իկարդիի տարեկան աշխատավարձը կկազմի 8 մլն եվրո և ևս 2 մլն եվրո նա կստանա որպես հավելավճար: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:

Անցած մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը միլանյան ակումբի ղեկավարության հետ ունեցած խնդիրների պատճառով զրկվել էր ավագի թևկապից և ժամանակավոր հեռացվել էր թիմի հիմնական կազմից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ինտերի» ներկայիս մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել էր, որ Իկարդիի հետ հույսեր չի կապում:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023