Պաշտոնական. ՊՍԺ-ն գնեց «Բարսելոնայի» ֆուտբոլիստի տրանսֆերը 📸
ՊՍԺ-ն ձեռք է բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Դրո Ֆեռնանդեսին, հաստատում է փարիզյան գրանդի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` «Պարի Սեն-Ժերմենը» իսպանացի ֆուտբոլիստի տեղափոխության համար կատալոնական գրանդին վճարել է 8 միլիոն եվրո։
18-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» համակարգում հանդես էր գալիս 2022թ. հուլիսից։ Նա ակումբի հիմնական թիմում 5 խաղում 1 ասիստ է կատարել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բարսելոնա, Դրո Ֆեռնանդես, ՊՍԺ, տրանսֆերներ