Պաշտոնական. ՊՍԺ-ի պաշտպանը տեղափոխվեց Վեսթ Հեմ
Ինչպես տեղեկացնում է «Վեսթ Հեմի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպանան Թիլո Կերերին։
Կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է այն ևս 2 տարով երկարաձգելու հնարավորություն։
«Մրճահարները» գործարքի դիմաց փարիզյան ակումբին վճարել են 12 մլն եվրո։
Հավելենք, որ լոնդոնյան ակումբն ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իրականացրել է արդեն 6 գործարք` բացի Կերերից գնելով նաև Ջանլուկա Սկամակային («Սասուսոլո», 36 մլն €), Նայեֆ Ագերդին («Ռեն», 35 մլն €), Մաքսվել Կորնեին («Բարնլի», 20.7 մլն €), Ֆլին Դաունսին («Սուոնսի», 10.6 մլն €) և Ալֆոնս Արեոլային (ՊՍԺ, 9.3 մլն €)։
Նշենք, որ Թիլո Կերերը «Պարի Սեն-Ժերմենի» կազմում հանդես էր գալիս 2018 թ. օգոստոսից` անցկացրած 128 խաղում դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ՊՍԺ, Վեսթ Հեմ, տրանսֆերներ