Պաշտոնական. Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Ինչպես տեղեկացնում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ռոբերտո Մարտինեսը։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 3 տարով, որն ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. հուլիսի 31-ը։
49-ամյա մասնագետը զբաղեցրած պաշտոնում փոխարինել է Ֆերնանդու Սանթուշին, ով Պորտուգալիայի հավաքականը մարզում էր 2014 թվականից։
Հավելենք, որ Մարտինեսն էլ վերջերս հեռացել է Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, որը մարզում էր 2016 թվականից։
Ավելի վաղ իսպանացի մասնագետը մարզել է նաև «Սուոնսին» (2007-09 թթ.), «Ուիգանը» (2009-13 թթ.) և «Էվերտոնը» (2013-16 թթ.)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Պորտուգալիայի հավաքական, Ռոբերտո Մարտինես, տրանսֆերներ, Ֆերնանդու Սանթուշ