Պաշտոնական. Պյանիչը տեղափոխվեց թուրքական ակումբ
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Բեշիկթաշի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին։
Վարձակալությունը նախատեսված է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը, որի ավարտից հետո թուրքական ակումբը չի ունենալու բոսնիացի խաղացին գնելու անմիջական իրավունք։
Պյանիչն արդեն մեկն էլ Ստամբուլ և բուժզննում անցել նոր ակումբի համար, ինչից հետո ստորագրել է պայմանագիրը։
Հատկանշական է, որ «Բեշիկթաշը» վճարելու է բոսնիացի կիսապաշտպանի աշխատավարձի 50%-ը, որը կազմում է 2.7 մլն եվրո։
Հավելենք, որ Թուրքիայում տրանսֆերային պատուհանը բաց է մինչև սեպտեմբերի 8-ը, այդ իսկ պատճառով ակումբները կարող են գրանցել նոր ֆուտբոլիստներ։
Հիշեցնենք, որ բոսնիացի կիսապաշտպանը «Բարսելոնայի» շարքերը համալրել է 2020 թ. սեպտեմբերին, որի կազմում անցկացրել է 30 հանդիպում` աչքի չընկնելով որևէ արդյունավետ գործողությամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բեշիկթաշ, Միրալեմ Պյանիչ, տրանսֆերներ