Պաշտոնական. Պերեսը կշարունակի ղեկավարել «Ռեալը»
Ֆլորենտինո Պերեսը կշարունակի ղեկավարել Մադրիդի «Ռեալը», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Պերեսը 5-րդ անգամ վերընտրվել է «արքայական» ակումբի նախագահի պաշտոնում։ Նա կպաշտոնավարի մինչև 2029 թվականը։ 77-ամյա ֆունկցիոները եղել է նախագահի միակ թեկնածուն և վերընտրվել է մեխանիկորեն։
Հիշեցնենք, որ Ֆլորենտինո Պերեսը «Ռեալի» նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվել է 2000 թվականին և ակումբը ղեկավարել է մինչև 2006 թ., իսկ 2009 թվականին անփոփոխ ղեկավարում է մադրիդյան գրանդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ռեալ Մադրիդ, Ֆլորենտինո Պերես