Պաշտոնական. Պեպե Ռեյնան 17 տարի անց վերադարձավ Լա լիգա
Ինչպես տեղեկացնում է «Վիլյառեալի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել վետերան դարպասապահ Պեպե Ռեյնայի հետ։
39-ամյա դարպասապահը «դեղին սուզանավի» շարքերը համալրել է ազատ գործակալի կարգավիճակում` կնքելով 1 տարվա պայմանագիր` մինչև 2023 թ. հունիսի 30-ը։
Իսպանացի ֆուտբոլիստը «Վիլյառեալի» կազմում հանդես գալու փորձ արդեն ունի, որի գույները պաշտպանել է 2002-05 թթ.` այդ ընթացքում ակումբի մարզաշապիկով անցկանցնելոց 147 հանդիպում ու 55 անգամ դարպասը պահելով անառիկ։
Այսպիսով, Ռեյնան 17 տարի անց վերադարձավ հայրենիք։
Հավելենք, որ Պեպե Ռեյնան առավել հայտնի է «Լիվերպուլում» ունեցած մրցելույթներով, որի կազմում հանդես է եկել 2005-2014 թվականներին (394 հանդիպում, 177 քլին շիթ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Լիվերպուլ, Պեպե Ռեյնա, Վիլյառեալ, տրանսֆերներ