Պաշտոնական. Պենյան հեռացավ «Բարսելոնայից» 📸
«Բարսելոնայի» դարպասապահ Ինյակի Պենյան 2025/26 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Էլչեում», հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
Իսպանիայի Լա լիգայի նորեկը մինչև 2026 թ. հուլիսի 1-ը վարձակալել է իսպանացի դարպասապահին։
26-ամյա Պենյան նախքան «բլաուգրանայից» հեռանալը մինչև 2029 թ. հուլիսի 1-ը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։
Պենյան «Բարսելոնայի» սան է և ակումբի համակարգում 45 խաղից 11-ում դարպասն անառիկ է պահել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էլչե, Ինյակի Պենիա, Լա-լիգա