Պաշտոնական. Պատրիկ Կլույվերտը պաշտոնանկ է արվել
Պատրիկ Կլույվերտն ազատվել է Ինդոնեզիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Նիդերլանդցի լեգենդար ֆուտբոլիստը պաշտոնը զբաղեցնում էր 2025թ. հունվարից։ Ինդոնեզացիները նրա գլխավորությամբ նրա գլխավորությամբ 8 խաղում 3 հաղթանակ են տարել, գրանցել 1 ոչ-ոքի, կրել 4 պարտություն։
49-ամյա մասնագետի հեռացման պատճառը եղել է հավաքականի հետ աշխարհի 2026թ. առաջնության ուղեգիր չնվաճելը։
Ինդոնեզիայի հավաքականն ասիական գոտու ընտրական մրցաշարում հասել է նախավերջին` չորրորդ փուլ, սակայն B խմբում պարտվել է Իրաքին (0:1) և Սաուդյան Արաբիային (2:3), զբաղեցրել վերջին տեղն ու ավարտել մրցելույթը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Ինդոնեզիայի հավաքական, Մունդիալ-2026, Պատրիկ Կլույվերտ