Պաշտոնական. ՉԼ-ում «Նոայի» մրցակիցը հեռացրեց գլխավոր մարզիչն
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Նոայի» մրցակիցը` «Բուդուչնոստը» գլխավոր մարզիչ Իվան Բրնովիչին ազատել է աշխատանքից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Այժմ ակումը Սլովենիայում մարզական հավաք է անցկացնում։ Հավաքի ժամանակ «Բուդուչնոստի» խաղը կղեկավարի Բրնովիչի օգնական Սրջան Նիկիչը։
Ըստ նախնական տեղեկությունների` Բրնովիչն անցնող ամիսներին լարված հարաբերություններ է ունեցել իր օգնականների ու ակումբի երկրպագուների հետ։
Ակումբը գլխավոր մարզչի փնտրտուքները կշարունակի առաջիկա օրերին։
«Նոա» – «Բուդուչնոստ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում, իսկ պատասխան խաղը` հուլիսի 15-ին Պոդգորիցայի «Քաղաքային» ստադիոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բուդուչնոստ, Իվան Բրնովիչ, Նոա, Չեմպիոնների-լիգա, Սրջան Նիկիչ