Պաշտոնական. Չիլիի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Ինչպես տեղեկացնում է Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, այդ երկրի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Էդուարդո Բերիցոն։
Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրասները չեն հաղորդվում, իսկ ֆեդերացիան արգենտինացի մասնագետին կներկայացնի մայիսի 30-ին։
52-ամյա մասնագետն ավելի վաղ արդեն աշխատել է Չիլիի հավաքականում և 2007-2010 թվականներին ընդգրկված է եղել գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսայի շտաբում։
Նշենք, որ Էդուարդո Բերիցոն ժամանակին մարզել է նաև «Էստուդիանտեսը», «Օ’Հիգինսը», «Սելտան», «Սևիլիան», «Ատլետիկ Բիլբաոն» ու Պարագվայի հավաքականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդո Բերիցո, Չիլիի հավաքական, տրանսֆերներ