Պաշտոնական. Չելսին 7 տարվա պայմանագիր կնքեց Բրայթոնի դարպասապահի հետ
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Բրայթոնի» դարպասապահ Ռոբերտ Սանչեսին։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «ազնվականները» գործարքի դիմաց «ճայերին» վճարել են 20+5 մլն ֆունտ (մոտ 29 մլն եվրո)։
Կողմերը կնքել են 7 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2030 թ. հունիսի 30-ը։
Հավելենք, որ 25-ամյա դարպասապահը «Բրայթոնի» սան է, որի կազմում դաշտ է դուրս եկել 90 հանդիպում` դարպասը 29 անգամ պահելով անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրայթոն, Չելսի, Ռոբերտ Սանչես, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո