Պաշտոնական. «Չելսին» ու ակումբի ավագը նոր պայմանագիր են ստորագրել 📸
Պաշտոնական. «Չելսին» ու ակումբի ավագը նոր պայմանագիր են ստորագրել 📸
13/03/2026 - 16:35

«Չելսին» ու պաշտպան Ռիս Ջեյմսը նոր պայմանագիր են ստորագրել, հաստատում է «ազնվականների» պաշտոնական կայքը։

Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2032թ. հուլիսի 1-ը։

Անգլիացի ֆուտբոլիստը լոնդոնյան գրանդի համակարգում հանդես է գալիս 2006 թվականից։ Նա ակումբում 225 խաղում խփել է 16 գոլ, կատարել 31 ասիստ, նվաճել 5 տիտղոս, այդ թվում` դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող ու աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն։

26-ամյա պաշտպանը 2023թ. հոկտեմբերից «Չելսիի» ավագն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026