Պաշտոնական. Չելսին նոր գլխավոր մարզիչ ունի

Պաշտոնական. Չելսին նոր գլխավոր մարզիչ ունի

03/06/2024 - 18:20

«Չելսիի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Էնցո Մարեսկան, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիրը կնքել են «5+1» ձևաչափով։ Այն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. հունիսի 30-ը և կունենա ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։

Իտալացի մասնագետի նախորդ ակումբը «Լեսթերն» էր։ «Ազնվականները», ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների, «աղվեսներին» 10 մլն եվրո փոխհատուցում են վճարել` Մարեսկայի պայմանագիրը խզելու համար։

«Լեսթերը» 44-ամյա մարզչի գլխավորությամբ հաղթել է անգլիական Չեմպիոնշիփի 2023/24 մրցաշրջանում և վերադարձել Պրեմիեր լիգա։

Մարեսկան «Մանչեսթեր Սիթիում» եղել է Պեպ Գվարդիոլայի, «Վեսթ Հեմում»` Մանուել Պելեգրինիի, «Սևիլիայում»` Խոակին Կապառոսի և Վինենցո Մոնտելայի օգնականը։ Նա նաև մարզել է «Մանչեսթեր Սիթիի» Մ23 թիմը և «Պարման»։

Մարեսկան «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Մաուրիսիո Պոչետինոյին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023