Պաշտոնական. Չելսին հերթական տրանսֆերն իրականացրեց
Շվեյցարական «Բազելի» կիսապաշտպան Ռենատու Վեյգան տեղափոխվել է «Չելսի»։ Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 20 ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է 7 տարվա պայմանագիր. այն ուժի մեջ է մինչև 2031 թ. հունիսի 30-ը։
«Ազնվականները» պարտուգալացու տեղափոխության համար «Բազելին» վճարել են 13 մլն եվրո։
Ռենատու Վեյգան «Բազելում» հանդես էր գալիս 2023 թ. օգոստոսից` 26 խաղում դառնալով 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ «Չելսին» ամառային ընթացիկ պատուհանին կատարել է արդեն 5 ձեռքբերում։ Ակումբը գնել է նաև Կիրնան Դյուսբերի-Հոլի («Լեսթեր» -> 35,4 մլն եվրո), Օմարի Քելիմանի («Ասթոն Վիլա» -> 22,5 մլն), Մարկ Գիյուի («Բարսելոնա» -> 6 մլն) տրանսֆերները, ինչպես նաև ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել «Ֆուլհեմի» պաշտպան Թոսին Ադարաբիոյոյի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բազել, Չելսի, Ռենատու Վեյգա, տրանսֆերներ